«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

«Տոտալ անտարբերությունը» քաղաքական դիակների վերակենդանացման ամենաարդյունավետ միջոցն է

«Տոտալ անտարբերությունը» քաղաքական դիակների վերակենդանացման ամենաարդյունավետ միջոցն է

Իմ ընկեր, բարեկամ և, կարծում եմ, բազում հարցերում՝ համախոհ Կարպիս Փաշոյանը գրում է. «Կառավարող ուժն ու նրա ընդդիմադիրները պետք է միասնական կերպով տոտալ անտարբերության մատնեն քաղաքական հանցագործներին ու այդպիսով քաղաքական դիակների վերակենդանացման փորձերը կդատապարվեն անհաջողության: Դիակներ, որոնց հավաքական մարմնավորումը Ռոբերտ Քոչարյանն է:Սա է պետության շահը, ապագան ու բնականոն զարգացման հեռանկարը»: 

Կարպիսի այս առաջարկությունը կարող էր խելացի ելք լինել օրեցօր խորացող մառազմից, եթե այդ մառազմը չափազանց խոր արմատներ չունենար: Ցավոք, ոչ միայն խոր արմատներ ունի, այլև կենսունակ է ու շատ ավելի վտանգավոր, քան ամենաիմաստուն քաղաքական գործիչը կարող է պատկերացնել:

Հենց այդ «տոտալ անտարբերության» հետևանքն է, որ Սոֆյան, Սրբուհին ու մյուսները այսօր խեղաթյուրված պատկերացումներ ունեն այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել Հայաստանում 90-ական թվականներին: Հենց այդ հիմնազուրկ լավատեսությունն է, այդ ուտոպիան է մեծագույն մոլորությունը, թե քաղաքական դիակներին արհամարհելը նրանց վերջնականապես թաղելու միակ տարբերակն է: Դա, հակառակը, քաղաքական դիակների վերակենդանացմանը նպաստելու ամենաարդյունավետ միջոցն է:

Վասակ Դարբինյան