Խոսք
Թովմաս Առաքելյան. Դե ինչ, փշրվեց իշխանական պիղծ քարոզչության ևս մեկ միֆ

Հստակ բացահայտվեց, որ Բագրատ Սրբազանի ձայնագրությունները կեղծված էին, մոնտաժված: Նա, ով չհասկանալու համար վճարվում է՝ երբեք էլ չի հասկանա: Բացատրելու ոչ մի բան այլևս չկա: Մեր երկրում ամեն ինչ պարզ է ու հստակ (չնայած ստի ամենօրյա տարափին):
Վերջին շաբաթներին այս սուտը տարածողներ, ստով հրճվողներ ու ինքնահռչակ դատավորներ, «նիկոլական չեմ, բայց...» մարդիկ, սարսափելի՜ մարդիկ: Սրբազանը ձեզ, գիտեմ, կների: Ես՝ դժվար թե...
Իսկ Հայոց գալիք հաղթանակը չունի որևէ այլընտրանք. #Աստծով
Հիշեցնենք Բագրատ Սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան «Եկեք տեսնենք, թե ինչպես էին իրավապահները համատեղ ջանքերով խաբում մեր հասարակությանը» գրառումը.