Պաշտոնական
Թուրքիան ղեկավարում է ադրբեջանական օդուժի կազմում գործող թուրքական ԱԹՍ-ները
ԱԹՍ-ները վեց միավոր F-16-երի ուղեկցմամբ հարվածներ են հասցնում Արցախի խաղաղ բնակչությանը եւ ենթակառուցվածքներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Թուրքական օդուժի օդային ղեկավարման կետերը որոնք թռչում են Թուրքիայի օդային տարածքում, ղեկավարում են ադրբեջանական օդուժի կազմում գործող թուրքական ԱԹՍ-ներին։ ԱԹՍ-ները վեց միավոր F-16 երի ծածկույթի տակ, այսինքն ուղեկցմամբ հարվածներ են հասցնում Արցախի խաղաղ բնակչությանը եւ ենթակառուցվածքներին»,- գրել է նա։