Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված ջանքերը: Այս մասին թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գրել է երեկ՝ մարտի 2-ին, Twitter-ի իր էջում:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի արդյունավետ աշխատի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուղղությամբ։Որոշումը պետք է հիմնված լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու շրջանակներում», - գրել է Չավուշօղլուն:
Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ի իր էջում գրել է.
««Մեվլութ Չավուշօղլուի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տրվող խորհուրդը մտաբերել է տալիս Ղուկաս 4:23-ը. «Բժիշկ՝ բժշկեա՛ զանձն քո»»: