«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Թշնամին գիշերը կրակել է Սոթքի և Երասխի դիրքերի ուղղությամբ

Թշնամին գիշերը կրակել է Սոթքի և Երասխի դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանական կողմը գիշերը կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի և Արարատի մարզի Երասխ համայնքի հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Հունիսի 19-ին՝ ժամը 00:45-02:20-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Սոթք) և հարավարևմտյան (Երասխ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»:

Ըստ՝ՊՆ-ի՝ հայկական կողմում տուժածներ չկան:

Հիշեցնենք, որ  երեկ՝ հունիսի 18-ին՝ ժամը 03:20-04:10-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ էին բացել սահմանագոտու արևելյան (Վերին Շորժա, Սոթք–Գեղարքունիքի մարզ) և հարավարևելյան (Ներքին Հանդ–Սյունիքի մարզ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Նշենք՝ հունիսի 18-ի ժամը 09:30-ից հունիսի 19-ի ժամը 01։08-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախի Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։