«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Թշնամին կրակ է բացել Արցախի ուղղությամբ․ 4 զոհ ունենք (թարմացվող)

Թշնամին կրակ է բացել Արցախի ուղղությամբ․ 4 զոհ ունենք (թարմացվող)

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը զոհեր ունի։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։Հայկական կողմն ունի 4 զոհ»,- ասված է հաղորդագրությունում։

Լրացված.

Արցախի և Ադրբեջանի շփման գծում ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է:

Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված չորս հայ զինծառայողների վերաբերյալ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ, նշում է ԱՀ ՊԲ-ն:

Լրացված.

Հունիսի 28-ին Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված ՊԲ զինծառայողներն են՝

Արմո Աբգարյանը,
Սամվել Թորոսյանը,
Երվանդ Թադևոսյանը,
Գագիկ Բալայանը:

Հիշեցնենք՝ Արցախի ՊՆ-ն երեկ հայտնել էր, որ երեկ՝  հունիսի 27-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով նաև ականանետ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Մարտակերտի շրջանի ուղղությամբ շարունակել է խախտել հրադադարը` ժամը 21։00-ի սահմաններում 60 մմ տրամաչափի ականանետից 2 ական արձակելով Կիչան համայնքի, ժամը 21:30-ի սահմանում մեկ ական արձակելով Ճանկաթաղի ուղղությամբ։