Քաղաքական
Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրկին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Օգոստոսի 11-ին՝ ժամը 21:25-22:25-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,– ասված է ՊՆ հաղորդագրությունում:
Հիշեցնենք` օգոստոսի 6-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ էին բացել Կուտականի և Տրետուքի հատվածում (Գեղարքունիքի մարզ) տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ականանետ: