«  Մարտ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Թշնամու սադրանքի հետևանքով հայկական կողմը 3 զոհ ունի

Թշնամու սադրանքի հետևանքով հայկական կողմը 3 զոհ ունի

Երեկ՝ մարտի 25-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են «Bayraktar» անօդաչու թռչող սարք, ինչի հետևանքով զոհվել է ՊԲ երեք պայմանագրային զինծառայող, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
Նրանք են.

Իշխան Սերժիկի Օհանյանը,
Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (44-օրյա պատերազմի մասնակից), 
Արարատ Վագիֆի Թևոսյանը (44-օրյա պատերազմի մասնակից):

Ցավակցում ենք զոհվածների հարազատներին և կիսում կորտսյան ծանր վիշտը...

14 հոգի ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Հիշեցնենք՝ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արեւելյան սահմանագոտում:

Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել.

Մարտի 25-ի լույս 26-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում: Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են:

Մարտի 25-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած ՊԲ զինծառայողներից երկուսի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, մեկ զինծառայողի վիճակը միջին ծանրության է, ևս տասներկուսինը` բավարար: