Արցախ
Թյորբորն Յագլանդ. ԵԽ-ն ԼՂ հակամարտության կարգավորման մանդատ չունի
Եվրոպայի խորհուրդը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մանդատ չունի և չի ցանկանում միջամտել խնդրի կարգավորման գործընթացին: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը՝ Ստրասբուրգում պատասխանելով ադրբեջանցի պատգամավոր Գանիրա Փաշաևայի հարցին, թե ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի ընդունումից մեկ ամիս է անցել, սակայն «Հայաստանը ոչինչ չի անում և չի հարգում բանաձևում առկա կոչերը»:
«Եվրոպայի խորհուրդը չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մանդատ: Այդ մանդատը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ունեն, և նրանք չեն ցանկանում, որ մենք միջամտենք, որպեսզի չվնասենք խաղաղ գործընթացը»,- պատասխանել է Յագլանդը: