Պաշտոնական
Վաչագան Ղազարյանը կմնա կալանքի տակ
Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը կմնա անազատության մեջ։ Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Ղազարյանի պաշտպանի բողոքը։
Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել դեռևս այս տարվա հունիսին, նա կալանավորվել էր, ապա 1 միլիարդ դրամ գրավով ազատ էր արձակվել։ Երկրորդ անգամ նա կալանավորվեց նոյեմբերի 15-ին և դատարանի այսօրվա որոշմամբ դեռ կշարունակի մնալ կալանավորված։