Կարեվոր
Վահե Գրիգորյանը միջնորդություն է ներկայացրել ՍԴ անդամների մասնակցության անհնարինության վերաբերյալ
Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի համոզմամբ՝ Սահմանդրական դատարանի երեք անդամ չեն կարող մասնակցել Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության վերաբերյալ դիմումի քննությանը, որը նախատեսում է վաղը, հայտնում է «Ազատությունը»:
Վահե Գրիգորյանը միջնորդություն է ներկայացրել Հրայր Թովմասյանի, Արևիկ Պետրոսյանի և Հրանտ Նազարյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ:
Գրիգորյանի հիմնավորմամբ՝ նրանք այս կամ այն կերպ առնչվել են մարտյան դեպքերի վերաբերյալ որոշումների ընդունմանը և չեն կարող անաչառ լինել Քոչարյանի անձեռնմխելիության հարցի վերաբերյալ դիմումը քննելիս:
ՍԴ-ից չեն հայտնում՝ ինչ որոշում են ընդունել Վահե Գրիգորյանի միջնորդության վերաբերյալ...