Վահրամ Աթանեսյան. Հադրութը վերածվել էր գետտոյի. ողբերգության արմատը այդտեղ փնտրեք
ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
Մի նախկին գործընկերոջ. տգեղ է (այլ որակումից ձեռնպահ եմ մնում), երբ մարդիկ ավելի քան երկու տասնամյակ ազատագրված տարածքները դարձնում են անհատական ֆազենդա-ների փակ գոտի, մինչեւ վերջ քամում ամեն ինչ, իսկ Հայրենիքի դժվար ժամին քաղաքական ապաստան խնդրում:
Հադրութը՝ հարակից ազատագրված տարածքներով, վերածվել էր գետտոյի, որտեղ հազարավոր մարդիկ մեկ մետր հող մշակելու կամ Արաքսից մի ձուկ որսալու իրավունք չունեին: Հայրենիքը բաժանված էր կալվածքների՝ ստույգ աստիճանահարգությամբ՝ ըստ իշխանության մարդ լինելու «դասային աստիճանի»:
Ողբերգության արմատը փնտրիր այդտեղ: Արքայական որսախնջույքներում եւ գիշերային օրգիաներում, որ նաեւ քո հարազատ գյուղում էին կազմակերպվում: Ես դրանց մասնակիցը չեմ եղել երբեք: Բայց համացանցում տարածված տեսանյութերում քեզ անպայման կտեսնես՝ երրորդ-չորրորդ ձեռքի կոչնականների շարքում: Հադրութը հանձնվել է այդ ժամանակ: Եվ քաղաքական ապաստանի գաղափարը նույնպես այդ օրգիաներից է ծնվել: