«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Վահրամ Աթանեսյան. «Մեր ժողովուրդը նաև նման պրոֆեսորների զոհն է»

Վահրամ Աթանեսյան. «Մեր ժողովուրդը նաև նման պրոֆեսորների զոհն է»

«Ինչո՞ւ երբ Ղարաբաղը 1990թ․ դեկտեմբերին հանրաքվեի օգնությամբ հայտարարեց իր անկախությունը և միացումը Հայաստանին, Հայաստանի նախագահն ամեն կերպ խոչընդոտեց և չընդունեց Ղարաբաղի այդ որոշումը։ Քայլ, որը լրիվ իրավական էր և ընդունելի ԽՍՀՄ Սահմանադրության տեսանկյունից»:

Մեջբերման հեղինակը պրոֆեսոր է, պատկերացնու՞մ եք։  Պրոֆեսոր, որ չգիտի․

ա) ԼՂՀ-ն անկախության հանրաքվե անցկացրել է 1991թ․ դեկտեմբերի 10-ին, ոչ թե՝ 1990 թ․ դեկտեմբերին,

բ) ԼՂՀ Գերագույն խորհուրդը 1992թ․ հունվարի 6-ին ընդունել է պետական անկախության Հռչակագիր, որտեղ Հայաստանին միանալու մասին խոսք անգամ չկա,

գ) ոչ այդ պահին, ոչ էլ հետագայում ԼՂՀ-ն եր-բեք պաշտոնապես Հայաստանի հետ միացում չի հռչակել, ոչ էլ ճանաչման միջնորդությամբ է դիմել ՀՀ Ազգային ժողովին, նախագահին կամ կառավարությանը։

դ) ԽՍՀՄ սահմանադրությունը (ընդունված 1977թ․) ինքնավար կազմավորումներին անկախություն հռչակելու իրավասություն չէր վերապահում։
Իր կարգավիճակի հարցն ինքնուրույն որոշելու իրավունք ինքնավար կազմավորումն ստանում էր 1990թ․ ապրիլի 3-ի օրենքով, բայց այն դեպքում, երբ միութենական հանրապետությունը որոշեր ԽՍՀՄ կազմից դուրս գալու հարցով հանրաքվե անցկացնել։ 
Ի դեպ, հենց այդ օրենքի ուժով է ԼՂՀ-ն հռչակվել հանրապետություն եւ անցկացրել անկախության հանրաքվե։

Հիմա, ի՞նչ ենք ուզում մի հանրությունից, որի պրոֆեսոր անդամն իրավա-քաղաքական հարցերում կատարյալ բոբիկ է եւ մեկ պարբերության մեջ թույլ է տալիս առնվազն չորս փաստական սխալ կամ միտումնավոր խեղաթյուրում է ոչ հեռավոր անցյալի պատմությունը։

Մեր ժողովուրդը նաեւ նմանների զոհն է։

ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ
Վահրամ Աթանեսյան