«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

ՎԱՆՈ. «Երկիրը դարձրիք Թուլեքի Թագավորություն»

ՎԱՆՈ. «Երկիրը դարձրիք Թուլեքի Թագավորություն»

Երբ բերանը չափ չի ունենում, ոտքերը ամեն պահի պիտի պատրաստ լինեն ծլկելու։
Միայն թե պետություն ղեկավարելը թաղի լակոտների կռիվ չէ, որ մեր քրֆես ու փախչես։
Ոչ էլ ազգային ազատագրական ղաչաղություն, որ քրդի մի կովի դիմաց հայկական մի գյուղ մատնես մորթվելու ու սարով անցնես մյուս գավառ։
Իսկ դուք, փրկիչներս, պետության ներքին ու արտաքին հարաբերությունները իջեցրիք Ցախի մեյդանի հայաթի կռվի մակարդակին։
Երկիրը դարձրիք Թուլեքի Թագավորություն։

«Ձեռ ես տվել՝ խաղա»

Հայերիս, մի խոսքով, շնչել չեն թողնում։ Այ, սա հայ մարդու սիրած նեյնիմն է։ Իսկ հրաշքի սպասում են երեխաները։ Նաեւ ազգի մի տեսակ։ Հրաշքի հավատում են նրանք, ովքեր օրը֊օրի, տարին տարվա վրա կառուցած չեն լինում իրենց տունը, երկիրն ու բախտը։ Կառուցած չեն լինում ու սպասում են հրաշքի։ Ժամանակին ճակատամարտից խուսափած են լինում կամ շահած ճակատամարտից ձեռնունայն են մնացած լինում եւ հետագայում մնում են լազերի հույսին։

«Գյադաների ժամանակը»

ՎԱՆՈ  Սիրադեղյան