«  Նոյեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Վանո Սիրադեղյանի աճյունը դեռ Հայաստան չի տեղափոխվել. Խաչատուր Սիրադեղյան

Վանո Սիրադեղյանի աճյունը դեռ Հայաստան չի տեղափոխվել. Խաչատուր Սիրադեղյան

Վանո Սիրադեղյանի մահվան մասին ընտանիքի հայտարարությունից ավելի քան կես ամիս անց պետական գործչի դին դեռ Հայաստան չի տեղափոխվել: Այս մասին «Ազատությանը» հայտնել է Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը՝ առանց այլ մանրամասների, թե ե՞րբ կտեղափոխվի հոր աճյունը Հայաստան, ի՞նչն է պատճառը, որ 2 շաբաթ անց էլ այն Հայաստանում չէ։

Ավելի վաղ «Վանո Սիրադեղյանի այրին՝ Ռուզան Տոնոյանը հայտնել էր, որ ամուսնու «ծանր վերադարձը» Հայաստան ինքն է իրականացնելու։ «Ծանր լույս` ծանր վերադարձ»:

Թե ե՞րբ է տեղի ունենալու Սիրադեղյանի հուղարկավորությունը, հայտնի չէ։ Այս մասին նաև հատուկ Սիրադեղյանի մահվան կապակցությամբ երեկ ձևավորված հանձնաժողովի նախագահ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասել է, որ հարցերին կպատասխանի, երբ հանձնաժողովը նիստ անցկացնի ու որոշումներ կայացնի։

Անորոշ է նաև, թե Սիրադեղյանը որտե՞ղ է հուղարկավորվելու, ըստ էության, այդ հարցը որոշվելու է նորաստեղծ հանձնաժողովի նիստի ընթացքում։

Հիշեցնենք՝ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը կառավարությանը կոչ է արել Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում։

Իսկ հասարակական գործիչ, լրագրող, սցենարիստ Տիգրան Պասկևիչյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Վանոն պետք է հուղարկավորվի Կոմիտասի պանթեոնում։ Ցանկացած այլ տարբերակ լինելու է Շարժման և Հայաստանի անկախության սև մերժումը»: