Պաշտոնական
Վարչապետ. Այսօր եթեր եմ մտել կարևոր հայտարարություն անելու համար
Այսօր եթեր եմ մտել մի կարեւոր հայտարարություն անելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վաղուց արդեն պլանավորում ենք, որ պետք է անպայման հանդիպում ունենամ ամենահայահոծ քաղաքներից մեկում՝ Լոս Անջելեսում։ Մեր բազմաթիվ հայրենակիցներ ակնկալում են, որ պետք է այցելեմ Լոս Անջելես։ Նախորդ տարի, երբ Նյու Յորքում էի, չկարողացա այցելել գրաֆիկի եւ ինչ-ինչ հանգամանքների պատճառով։ Եվ ահա այս տարի մեր սպասված հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին, ժամը 16.00-ին Լոս Անջելեսի Գրանդ Փարկում։ Հրավիրում եմ Լոս Անջելեսի եւ հարակից քաղաքացիների մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր տրամադրվածություն եւ ժամանակ կունենան, հետաքրքրված կլինեն այդ հանդիպումով»,- նշեց նա։
Ավելին՝ տեսանյությում