Խոսք
Վարչապետ. Ունենք հնարավորություն՝ ջարդելու համաճարակի ողնաշարը
«Ունենք հնարավորություն՝ ջարդելու համաճարակի ողնաշարը. 28 նոր դեպք, 54 բուժված: Առաջին անգամ մեր ակտիվ դեպքերի թիվը ոչ թե աճել է, այլ նվազել». Փաշինյան
Ավելին՝ տեսանյութում
Նշենք, որ ապրիլի 13-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք։ 65-ամյա և 82-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, սուր երիկամային անբավարարություն։