Վարչապետի խոսնակ. Քարոզարշավը կանգնեցվել է
Որոշում է կայացվում քարոզարշավը շարունակելու, առհասարակ քարոզարշավ անելու հարցի շուրջ։ Այսինքն՝ ստեղծված իրավիճակում չկա կոնկրետ որոշում: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով հարցին, թե Փաշինյանի այսօրվա կոչը՝ զանգվածային միջոցառումներ չանցկացնելու մասին, նշանակում է, որ անորոշ ժամկետով դադարեցվում է նախընտրական քարոզչությունը։
«Հանրաքվեն չեղարկելու հարցը չի քննարկվում, քննարկվում է թե ստեղծված իրավիճակում հաջորդ քայլերն ինչ պետք է լինեն։ Եթե Առողջապահության նախարարությունն ասում է, որ պետք է խուսափել զանգվածային հավաքներից, ապա, ելնելով հասարակության բարեկեցությունից, չի կազմակերպվի։ Կուսակցության ներսում քննարկվելու հարց է, որը ես իրավասու չեմ մեկնաբանելու։ Տեսնում եք, որ չի կազմակերպվում, քարոզարշավը կանգնեցվել է»,- ասել է նա։