«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Վարչապետը` տնտեսական հեղափոխության ֆինանսավորման և պետական պարտքի վերաբերյալ

Վարչապետը` տնտեսական հեղափոխության ֆինանսավորման և պետական պարտքի վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով` ՀՆԱ-ում պետական պարտքի տոկոսի բարձրացման կամ նույնը թողնելու հարցը ռազմավարական նշանակության է, և պետք է քննարկումների արդյունքում որոշում կայացվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանն այս մասին ասաց Ազգային ժողովում կառավարության ծրագրերի կատարման ընթացի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը` պատասխանելով  պատգամավոր Միքայել Մելքումյանի դիտարկմանը:

«Մենք ունենք և ԵՄ-ին ներկայացրել ենք 13 նախագիծ, որոնց մի մասը կարելի է անվանել մեգա նախագիծ: Մեր միջազգային գործընկերները պատրաստ են մասնակցել այդ նախագծերի իրականացմանը, բայց նրանք շատ տրամաբանական բան են ասում: Նրանք ասում են, որ մենք էլ պետք է գումար ներդնենք, քանի որ դժվար է պատկերացնել, որ մի միջազգային կազմակերպություն 100 տոկոսով ֆինանսավորի ծրագիրը: Եվ մեր պետական պարտքի քաղաքականությունը մեր ընդհանուր օրակարգում կա»,-ասաց Փաշինյանը:

Նրա կարծիքով` պետք է մյուս կողմից ստվերի դեմ ակտիվ պայքար տանել: Նա նշեց, որ Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետներ կան, որոնք գտնում են, որ Հայաստանում մինչ 50-60 տոկոս ստվեր կա:

«Եթե մենք ստվերի դեմ պայքար տանենք, մեր ՀՆԱ մակարդակը կմեծանա և ՀՆԱ-ի մեջ պարտքի շեմը կիջնի: Բայց հնարավոր է, որ այդպես չլինի: Մենք պետք է մտածենք` մենք պատրաստ ենք արդյոք այդ շեմը բարձրացնել տասը տոկոսով` դարձնելով 70 տոկոս»,- նկատեց Փաշինյանը:

Հայաստանում տնտեսական հեղափոխության «ֆինանսավորման» համար պետությունը մի քանի աղբյուրներ կգտնի: Դրանցից մեկը կլինի բանկային համակարգը, այս մասին Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների ներկայացմանն իր եզրափակիչ ելույթում ասաց  Փաշինյանը:

Նա նշեց, որ շատ կարևոր հարց է, թե ով պետք է ֆինանսավորի տնտեսական հեղափոխությունը: 

«Մենք ֆինանսական մեկ աղբյուր չէ, որ պետք է գտնենք: Մյուս կողմից ուզում եմ ասել, որ իմ կարծիքով այդ ֆինանսավորման կարևոր աղբուրներից մեկը մեր բանկային համակարգը պետք է լինի: Մեր հասցեին մեղադրանքներ են հնչում, որ թե մենք բանկային լոբիզմի հետ շատ ենք առնչվում և բանկերը լոբինգ անելու շատ հնարավորություն ունեն: Իրականում այդ գործընթացի սերտ համագործակցության նախաձեռնողը մենք ենք: Մենք անընդհատ բանկային համակարգի առաջ խնդիր ենք դնում, որ իրենք պետք է այս գործընթացները ֆինանսավորեն և ֆինանսական միջոցները դարձնեն ավելի մատչել»,-ասաց վարչապետը:

Նրա խոսքով` հաշվի առնելով Կենտրոնական բանկի մասնագիտական կարողությունները` նրանք նաև քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու ծրագրերին փորձաքննական միջամտություն անելու իմաստով պետք է առավել ներգրավված լինեն: Փաշինյանի խոսքով` ինքը բացասական բան չի տեսնում այս համագործակցության և  հավաստիացրեց, որ իրենք որևէ լոբինգի տրվող չեն:

Վարչապետը պարտքի շեմի բարձրացումը համարեց ռազմավարական նշանակության, այլ ոչ թե կուսակցական կամ կառավարության հարց:

Հայաստանի պետական պարտքի ընդհանուր գումարը, որը Կառավարության և Կենտրոնական բանկի պարտքի հանրագումարն է, յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր 31-ի դրությամբ չպետք է գերազանցի երկրի նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 60%-ը: