Վարդան Ղուկասյանը երկու ամսով կալանավորվեց
Իրավապահները նախօրեին քննչական գործողություններ են իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում:
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Վարդան Ղուկասյանը և ևս 7 հոգի, այդ թվում՝ Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, ձերբակալվել են 4 մլն դրամ կաշառք ստանալու համար:
Գյումրիի քաղաքապետա Վարդան Ղուկասյանը երկու ամսով կալանավորվեց: Նա մեղադրանքը չի ընդունում:
Քաղաքապետարանի մոտից երեկ բերման ենթարկված 33 քաղաքացի ձերբակալվել է:
Ակնհայտ անմարդկային վերաբերմունք են դրսևորել Վարդան Ղուկասյանի դեմ․ լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ «Երեկվանից՝ ժամը 10։00-ից սկսած մինչ այս պահը Վարդան Ղուկասյանին սնունդ չեն տրամադրել, բայց նա առողջական լուրջ խնդիրներ ունի։ Այնտեղ չունի համապատասխան հագուստ, դեռ աշխատանքային հագուստով է, իսկ եղանակը երեկվանից հետո բավական փոխվել է, ջերմաստիճանը կտրուկ նվազել է։ Նա նաև հիգենիկ պայմաններից է զրկված։ Այսինքն՝ էդ 24 ժամվա ընթացքում նրան զրկել էին այդ հնարավորություններից ևս։ Այս ձերբակալության գործողությունը բացարձակ ապօրինի է։ Մարդուն երկու ամսով կալանավորել են ու քաղաքը զրկել ղեկավարից»,- ասել է Փոստանջյանը։


