«  Օգոստոս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Վարդան Հարությունյան. Սահմանազատման և սահմանագծման պարտադրանքը

Վարդան Հարությունյան. Սահմանազատման և սահմանագծման պարտադրանքը

aliqmedia. «...Սահմանազատում ու սահմանագծում բոլոր հարեւան երկրների միջեւ էլ տեղի են ունենում։ Նման բան, իհարկե, պետք է նաեւ Հայաստանն ու Ադրբեջանն իրականացնեն։ Բայց կարո՞ղ է արդյոք իր շահերը պաշտպանել չկարողացող Հայաստանը մտնել նման գործի մեջ։ Պարզ է, որ այսօր ձեռնարկված սահմանազատումը եւ սահմանագծումը լինելու է ի վնաս Հայաստանի։ Պարզ է, որ Ադրբեջանը չարակամորեն է տրամադրված եւ Հայաստանից կտորներ է փորձելու պոկել։ Հայաստանի իշխանությունները չեն կարող չտեսնել ու չհասկանալ այս վտանգը։ Անկասկած, հասկանում են։

Հասկանում, բայց գնում են այդ քայլին։

Ինչո՞ւ…

Որովհետեւ խոստացել են եւ պարտադրված են։

Սա, ըստ ամենայնի, 2021 թվականի հունվարի 11-ի մոսկովյան հանդիպման շարունակությունն է։ Պատահական չէ, որ հենց այս հանդիպումից հետո սահմանազատման ու սահմանագծման մասին խոսակցությունները սկսեցին ավելի ակտիվ շրջանառվել։ Ալիեւը, հասկանալով, որ այս պահին Արցախում շատ անելիք եւ մանեւրելու մեծ հնարավորություն չունի, վճռել է անցնել հաջորդ՝ Ռուսաստանի շահերին բոլորովին չհակասող՝ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին եւ Պուտինի ներկայությամբ ստացել է Փաշինյանի համաձայնությունը։

Այս հանդիպումից հետո Փաշինյանը քանիցս խոսել է սահմանազատման ու սահմանագծման անհրաժեշտության մասին։ Որ նման անհրաժեշտություն կա, հարց չէ։ Հարց է՝ ե՞րբ, ի՞նչ հնարավորություններով, ի՞նչ ժամկետներում եւ ի՞նչ պայմաններով։ Նման գործը չպետք է թելադրանքով, սպառնալիքով ու պարտադրանքով իրականացվի։ Այն փոխհամաձայնությունների վրա հիմնված երկարատեւ ու մանրակրկիտ աշխատանք է պահանջում։

Իսկ Ալիեւը շտապում է։ Շտապում է, որովհետեւ այսօր է, որ թելադրելու ու պարտադրելու մեծ հնարավորություն ունի։ Վստահ է՝ հայկական կողմից լուրջ դիմադրության չի հանդիպելու։ Հնարավոր անհարթությունները Ռուսաստանի օգնությամբ կհարթի։

Հայաստանի սահմաններն անարգել հատելով ու հայկական տարածքներում տեղավորվելով՝ ադրբեջանցիները մի կողմից իրենց համար ցանկալի սահմանազատումն են արդեն իրականացնում, իսկ մյուս կողմից ստիպում են, որ Հայաստանն օր առաջ ներգրավվի, եւ գործը երկկողմ աշխատանքների բնույթ ստանա։

Վստահ են՝ կարողանալու են Հայաստանին իրենց համար նախընտրելի նոր սահմաններ պարտադրել, որոնց արդյունքում հայտնվելու են ավելի շահեկան դիրքերում, վերահսկելու են Հայաստանի կարեւորագույն մայրուղիներն ու հանգույցները եւ ընդարձակվելու են Հայաստանի հաշվին...»։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյան

Ամբողջական՝ aliqmedia.am-ում