«  Հունվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Վարդան Հարությունյան. «Խորհրդարան, որ մեր ամոթն է»

Վարդան Հարությունյան. «Խորհրդարան, որ մեր ամոթն է»

Ալիք Մեդիա. «Խորհրդարանը հարաբերությունների ճշտման փողոցային դրսեւորումներից այն կողմ չի անցնում։ Չի էլ կարող անցնել։ Այնտեղ իրար հասցեի նետված մեղադրանքներ ու հայհոյանքներ են, կռիվ է, անվտանգության աշխատակիցների մշտական միջամտություն եւ ինքնահաստատման պատանեկան փորձեր են։

Այնտեղ չեն էլ պատկերացնում, թե պետական ինչ կառույց են ներկայացնում։ Չգիտեն։ Չեն հասկանում։ Չեն հասունացել, որ հասկանան։ Նրանց համար պետությունը, պետության հեղինակությունը արժեքներ չեն։ Չեն կարեւորում, որ իրենց հետեւում, իրենց դիտում են ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս։ Չեն հասկանում, որ իրենց ցածրորակ վարքը կարող է շահարկվել եւ երկրի դեմ օգտագործվել։

Խորհրդարանը, որն ընտրախախտումներով ու համատարած ընտրակեղծիքներով չի ձեւավորվել, պետք է որ այսպիսին չլիներ։ Եթե ընտրական ընթացքին կողմնակի կոպիտ միջամտություն չի եղել, բայց այսպիսին է, ուրեմն ինչ-որ բան այն չէ։ Մնում է այդ «ինչ-որ բանը» ընտրողի մեջ փնտրել։ Մնում է հասկանալ, թե որքանով է ընտրելիս ընտրողը եղել ազատ ու անկաշկանդ։ Գիտակցե՞լ է խորապես, թե ինչու է հենց այս ուժերին ընտրում։

Եթե մտովի նախընտրական փուլ՝ 2021-ի մայիս-հունիս ամիսներ տեղափոխվենք, ապա կտեսնենք, թե ինչ մթնոլորտ էր, ինչ քարոզիչներ էին, եւ ինչ ընտրազանգված էր։ Կտեսնենք ու կվերհիշենք քարոզչության այն որակը, որ կար այդ օրերին։ Կտեսնենք, որ ընտրողը աճպարարությունների ու խարդախությունների թիրախ էր։ Մի կողմից Փաշինյանն էր հների վերադարձի վտանգով ահաբեկում, մյուս կողմից հներն էին նոր կորուստներ գուժում ու վերադառնալ սպառնում։ Սարսափած ընտրողը մոլորվել ու ապակողմնորոշված ընտրազանգվածի էր վերածվել...

... Այնպես որ այս խորհրդարանը չի ձեւավորվել իր կատարած ընտրության կարեւորությունը գիտակցող, հստակ դիրքորոշում ունեցող քաղաքացու մասնակցությամբ։ Այս ընտրություններում մեր ընտրողը կաշկանդված էր վախերով: Մոլորված էր։ Այն ընտրողը, որ գիտեր իր ձայնի արժեքը, որ տարիներ շարունակ հրապարակ է դուրս եկել ու իր քվեի համար կռիվ տվել, աղաղակել է, որ կեղծել են իր ձայնը, հավատացել է, որ կպարտադրի ու տեր կլինի իր իրավունքին, այս ընտրություններին չկար։

Եթե լիներ, խորհրդարանը կարտահայտեր երկրում առկա քաղաքական ուժերի իրական դասավորությունը։ Եթե ոչ ամբողջությամբ, գոնե մեծ մասամբ համալրված կլիներ ճանաչելի ու ծանրակշիռ քաղաքական դեմքերով։ Եվ, անկասկած է, չէր լինի այսքան ցածրորակ»։

Վարդան Հարությունյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում