«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Վերաքննիչում ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի գործով պաշտպանական թիմի բողոքի ներկայացումը (ուղիղ)

Վերաքննիչում ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի գործով պաշտպանական թիմի բողոքի ներկայացումը (ուղիղ)

Վերաքննիչ դատարանում ավարտվեց մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքի ներկայացումը, ընդմիջումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

«Շարունակեցինք պաշտպանների բողոքի ներկայացման գործընթացը: Կարելի է ասել՝ ավարտվեց պաշտպանների բողոքի ներկայացումը : Հիմա կանցնենք հաջորդ փուլին: Դեռևս դատախազության դիրքորոշումը և այլ գործընթացներ չեն իրականացվել: Դիրքորոշումների ներկայացումից հետո կքննվեն և առարկությունների ներկայացումից հետո կանցնենք միջնորդությունների քննությանը», -ասաց Օրբելյանը:

Նրա խոսքով` նախորդ դատական նիստերին դատավորի ինքնաբացարկի միջնորդության հարցն էր քննարկվել , հետո ներկայացվել պաշտպանների բողոքը:

Օրբելյանը չի կարծում, որ ֆիզիկապես հնարավոր կլինի այսօր կայացնել որոշումը:

Վերաքննիչ դատարանը շարունակում է  Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: