«  Սեպտեմբեր 2022  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Վերին Շորժայի բլրակում հայ զինվորների մարմիններ կան (տեսանյութ)

Վերին Շորժայի բլրակում հայ զինվորների մարմիններ կան (տեսանյութ)

Հայկական կողմը գիտի, թե սեպտեմբերի 13-ի՝ ադրբեջանական սադրանքի արդյունքում որտեղ քանի դի կա, սակայն մարմինները դուրս բերելու փորձերը հանդիպել են ադրբեջանական ուժերի ուժեղ կրակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն այս մասին ասաց օտարերկրյա դիվանագետների և լրագրողների հետ հանդիպմանը Վարդենիսում:

Անդրադառնալով նրան, որ անհետ կորած զինծառայողների ծնողներն ահազանգում են, որ Վերին Շորժայի դիրքերից մեկի բլրակում զինծառայողների մարմիններ կան, և ՊՆ-ն դեռ մարմինները դուրս չի բերել՝ ԳՇ պետի տեղակալն ասաց, որ դա ճիշտ է:

«Մենք թողել ենք միայն այն դիրքերը, որտեղ մեր զինակից ընկերները զոհվել են: Այսօր մենք իսկապես գիտենք, թե որտեղ մեր ընկերների քանի մարմին ունենք, դա մեր ամենացավոտ տեղն է: Հանուն հայրենիքի կյանքը տված զինծառայողը պետք է զինվորին վայել հանձնվի հողին: Ադրբեջանական կողմը խոստացավ հումանիտար զինադադար, հումանիտար զինադադարը նախատեսում է վիրավորների և աճյունների դուրսբերում, մեր փորձերը՝ դուրս բերելու մեր զինծառայողների՝ մեր զոհված ընկերների աճյունները, հակառակորդի կողմից հանդիպեցին կրակի ուժեղ ազդեցության և հայտարարության, թե ադրբեջանական կողմը կվերադարձնի մեր զինծառայողների մարմինները»,-ասաց Մարտիկյանը: