«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Վլադիմիր Կարապետյան. Կառավարությունը Վահե Գրիգորյանից նամակ չի ստացել

Վլադիմիր Կարապետյան. Կառավարությունը Վահե Գրիգորյանից նամակ չի ստացել

Կառավարությունը Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Վահե Գրիգորյանից նամակ չի ստացել: Այդ մասին «Ազատության»-ը փոխանցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Ըստ մամուլի հրապարակումների, Վահե Գրիգորյանը նամակով դիմել է Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, Հայաստանի նախագահին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամի հետ կապված:

Երեկ, ի դեպ, հայտնի դարձավ, որ Վահե Գրիգորյանը զրկվել է Սահմանադրական դատարանում Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների քննության մասնակցության հնարավորությունից:

Հրայր Թովմասյանի ստորագրությամբ աշխատակարգային որոշում է հրապարակել, ըստ որի, Վահե Գրիգորյանի մասնակցությունն այս գործերի քննությանն անհնարին է, քանի որ նա կանխակալ վերաբերմունք ունի դիմողների նկատմամբ, ինչպես նաև մասնակցել է այս գործերի քննությանն այլ դատարաններում:

Թարմացված.

Կառավարությունը ստացել է Սահամանադրական դատարանի  դատավոր Վահե Գրիգորյանի նամակը, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ հավելելով, որ այս պահին նամակն ուսումնասիրվում է։