Կարեվոր
Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար է նշանակվել Վլադիմիր Կարապետյանը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայ ազգային կոնգրես կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
«Առաջին հերթին խորհրդակցեցի իմ համախոհ ընկերների հետ Կոնգրեսի գրասենյակում: Ավելորդ է ասել, որ ունեցա աջակցություն և լիակատար ըմբռնում:
Պետական ծառայությունը ենթադրում է որոշ գրված և չգրված սահմանափակումներ, դրանցից է կուսակցական գործունեությունը և ես որոշել եմ կասեցնել այն պետական ծառայության ընթացքում:
Ինձ համար պատիվ է վերադառնալ պետական ծառայություն: Շնորհակալ եմ վարչապետ Փաշինյանին նման առաջարկի համար»,-գրել է Վլադիմիր Կարապետյանը: