«  Օգոստոս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Վճռաբեկը վարույթ է ընդունել Գագիկ Ջհանգիրյանի բողոքը

Վճռաբեկը վարույթ է ընդունել Գագիկ Ջհանգիրյանի բողոքը

Վճռաբեկ դատարանը օգոստոսի 13-ին վարույթ է ընդունել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի ներկայացրած բողոքը, տեղեկանում ենք «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգից:

Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանն իր գործով տասը տարի անց վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ գործն, ըստ էության, լուծող դատական ակտի դեմ,հայտնում է 1in.am-ը:

Խոսքը վերաբերում է դեռևս 2008-ի փետրվարի 23-ին դեպքին: Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության վարչական շենք մտնելու պահին, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցներին, ձեռքով հարվածել է վարչության աշխատակից Արման Հարությունյանին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, պատռել նաև Տիգրան Աղվանյանի համազգեստը: Այսպիսով, Ջհանգիրյանը կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցիչների նկատմամբ:

Նրան 2008-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 2009-ին դատարանը մեղավոր էր ճանաչել Գագիկ Ջհանգիրյանին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման՝ 3 տարի ժամկետով: 2009-ին Գագիկ Ջհանգիրյանը առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել է Վերաքննիչում, սակայն Վերաքննիչ ատյանը այն թողել էր անփոփոխ։ Այժմ Ջհանգիրյանն անձամբ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան։ Գործը մակագրվել է Վճռաբեկ դատարանի դատավոր Արթուր Պողոսյանին:


Ավելին՝ սկզբնաղբյուրում