Արցախ
Խաղաղապահ զորախումբը ադրբեջանական կողմից հրադադարի խախտում է արձանագրել
Lեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորախումբն այսօր՝ նոյեմբերի 24-ին, իր պատասխանատվության գոտում ադրբեջանական կողմից հրադադարի խախտման մեկ դեպք է արձանագրել: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:
Միջադեպը գրանցվել է Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի հարևանությամբ: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Զորախմբի հրամանատարությունը հայկական ու ադրբեջանական կողմերի հետ համագործակցությամբ հետաքննում է միջադեպի մանրամասները:
Նշվում է նաև, որ զորախմբի կողմից պարեկություն է իրականացվել երեք ուղղություններով՝Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում: