Խաղաղապահներն Արցախում COVID-19–ի դեմ համալիր միջոցառումներ են անցկացնում
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատի մասնագետներն Արցախում կորոնավիրուսի նոր մանրէահիմքի տարածման դեմ ուղղված կանխարգելիչ համալիր միջոցառումներ են անցկացրել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Ռուսական խաղաղապահ զորախմբում պլանային կարգով շարունակվում է «Սպուտնիկ V» երկբաղադրիչ պատվաստանյութով խաղաղապահների վերապատվաստումը։ Ներկա պահին վերապատվաստում է անցնում հեռավոր դիտակետերում ծառայություն իրականացնող անձնակազմը», – նշված է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Անդրեյ Մարտովի խոսքով` կորոնավիրուսային նոր վարակի առաջացումն ու տարածումը կանխելուն ուղղված միջոցառումներն իրականացվում են ողջ ծավալով։
«Յուրաքանչյուր դիտակետում ջերմաչափման կետեր են կազմակերպված։ Ախտահանումն ընդհանուր օգտագործման և զինծառայողների տեղակայման տարածքներում իրականացվում է ամենօրյա ռեժիմով»։
Նոյեմբերի 28-ին Արցախում կատարվել է 75 թեստավորում, որի արդյունքում հիվանդության 11 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 115 վարակակիր:
ԱՀ ԱՆ-ի փոխանցմամբ 19 հիվանդի վիճակը գնահատում է ծայրահեղ ծանր, 57-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք:
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 22999 քաղաքացու հետազոտություն, որից 3899-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։