«  Փետրվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Яндекс.Метрика

«Խաղաղության դարաշրջանին» հաջորդած ծանր խումհարը. «ՉԻ»

«Խաղաղության դարաշրջանին» հաջորդած ծանր խումհարը. «ՉԻ»

«Խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը կտրուկ փոխվել է։
Ավելին՝ կառավարության նիստում բաց տեքստով հայտարարում է, թե այդ պայմանագրի ստորագրումը կարող է ոչ թե խաղաղություն բերել, այլ նոր պատերազմ։ Մի խոսքով՝ գինարբուքն ավարտվեց, ոգևորությունը ցնդեց, և մնաց միայն առավոտյան ծանր խումհարը՝ ահավոր գլխացավով․․․ 

Ինչի՞ մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը, որ այդպես էլ չի համարձակվում մինչև վերջ ասել։ Կառավարության նույն նիստում նա հայտարարում է, թե Լաչինի միջանցքը շրջափակելով՝ «Ադրբեջանի իշխանություններն ունեն մի նպատակ․ ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հայությանը էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունը»։ Ճիշտ չի ասում։ Այս պահին Ադրբեջանի նպատակն Արցախը հայաթափելը չէ։ Նրանք այդ խնդիրն ըստ էության լուծված են համարում, վստահ են, որ որևէ մեկը չի կարողանալու կասեցնել իրենց այդ ծրագիրը, հետևաբար՝ պետք է ոչ թե շտապել, այլ հակառակը՝ արցախահայությանն օգտագործել որպես պատանդ և Հայաստանին ստիպել ստորագրել «խաղաղության» այնպիսի պայմանագիր, որը ոչ թե խաղաղություն կբերի, այլ իրենց հնարավորություն կտա դրա հիման վրա նոր պատերազմ սկսել, այս անգամ՝ Հայաստանի Հանրապետության դեմ։ Նիկոլ Փաշինյանը, ի դեպ, այս մասին խոսելով՝ ասում է «մի՛ զարմացեք, այդպես էլ է լինում»։ Իսկ մենք չենք զարմանում, մենք նույնիսկ գիտենք, թե ադրբեջանցիները կոնկրետ ինչպես են պատկերացնում դա։ 

Ադրբեջանի ռազմավարությունը բավականին տեսանելի է։ «Խաղաղության պայմանագրում» ներառել սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան, վերցնել անկլավներն ու դրանով իսկ ավելի խոցելի դարձնել Հայաստանի ենթակառուցվածքները, պահանջել արտատարածքային միջանցքներ, և ամենակարևորը՝ պայմանագրում ամրագրել «փախստականների և բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքը» (խոսքն ադրբեջանցիների վերադարձի մասին է՝ Սյունիք, Սևանի ավազան, Արարատյան դաշտ և այլն)։ Եթե Ադրբեջանին հաջողվի «խաղաղության պայմանագրում» ներառել այս կետերը՝ նոր պատերազմը երաշխավորված է, ընդ որում՝ ադրբեջանցիների հաջողության դեպքում «երաշխավորված է» նաև օկուպացիայի փաստացի լեգիտիմացումը։ Թե ինչպես՝ հեծանիվ հորինելու կարիք չկա․ ամեն ինչ կարվի Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության մոդելով։ Մեծ հավանականությամբ՝ «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները հենց այս տրամաբանության մեջ են, իսկ Հայաստանի «խաղաղության դարաշրջան բացող» իշխանությունները շվարած վիճակում են։ Անընդհատ ժամանակ ձգել չեն կարող, առաջարկներն ընդունել չեն կարող, մերժել՝ նույնպես չեն կարող, միջազգային հանրությանը առարկայական ասելիք չունեն, սեփական ժողովրդին իրավիճակը բացատրելու համարձակություն չունեն․․․ Մնում է ակտիվ գործունեության իմիտացիան, բայց անգամ դա է ձախողվում, որովհետև դրա համար նույնպես հմտություններ են պետք։

Ահա այսպես է լինում, երբ փողոցից իշխանության եկած պատահական մարդիկ կիսագրագետ հեղափոխականի անթրաշ մոլեռանդությամբ ու արհամարհանքով ջնջում են անցյալն ու «ամեն ինչ սկսում սեփական կետից»՝ մի ամբողջ պետության ապագայի հարցում «սխալվելու վճռականությունը» ներկայացնելով որպես ոչ թե հիմարության, այլ «դուխի» ապացույց։ 

Մարկ Նշանյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: