Քաղաքական
Խորհրդարանում «շշամարտ» է (տեսանյութ)
Ազգային ժողովում իրավիճակը այսօր՝ օգոստոսի 25-ին, կրկին կտրուկ սրվեց
Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ «Քաղաքացիական պայմանագիր» դաշինքի պատգամավոր Հայկ Սարգսյանը (ավելի հայտնի որպես «Շիշ բռնող») ելույթ էր ունենում ԱԺ ամբիոնից և հակափաստարկներ բերում ընդդիմության քննադատություններին` իշխող ուժի հանդեպ։ Մասնավորապես, Սարգսյանը ասաց, որ ինքը ստիպված է բառերով պատասխանել, քանի որ «իրենց վարչապետը արգելել է ընդդիմադիրների գլուխները ջարդել»։
Ընդդիմադիրներն էլ տեղից բորբոքվեցին և Հայկ Սարգսյանի ուղղությամբ շիշ նետեցին, նա էլ նետեց...։
Նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց, սկսվեց հրմշտոց ու անվտանգության աշխատակիցները ներս մտան։
Այս պահին ուղիղ միացումն անջատվել է։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Ծեծկռտուք ԱԺ դահլիճում ընդմիջման ժամանակ՝