Պաշտոնական
Ըստ բոլոր տեղամասերի նախնական տվյալների, ԱԺ-են անցել երեք քաղաքական ուժ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Հայաստանում բացված բոլոր 2010 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվությունը:
- Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 4,70 տոկոս կամ 59059 ձայն,
- «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը` 0,68 տոկոս կամ 8530 ձայն,
- Հայ հեղափոխական դաշնակցությունը` 3,89 տոկոս կամ 48811 ձայն,
- «Իմ քայլը» դաշինքը` 70,43 տոկոս կամ 884456 ձայն,
- «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,37 տոկոս կամ 80024 ձայն,
- «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0,50 տոկոս կամ 2619 ձայն,
- «Ազգային առաջընթաց» կուսակցությունը`0,51 տոկոս կամ 6456 ձայն,
- «Մենք» դաշինքը` 2,00 տոկոս կամ 25174 ձայն,
- «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0,99 տոկոս կամ 12389 ձայն,
- «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1,82 տոկոս կամ 22862 ձայն,
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8,27 տոկոս կամ 103824 ձայն:
Ըստ բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքների, անցողիկ շեմը հաղթահարել են «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները, այսօր ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը։