Տարածաշրջան
Զախարովա. Ղրղզստանի իրադարձություններն այդ երկրի ներքին գործն է
Ղրղզստանում իրադարձությունները, որտեղ հատուկ նշանակության ուժերը ձերբակալել են նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին, որը կասկածվում է կոռուպցիայի մեջ, և արդյունքում տուժել էր ավելի քան 50 մարդ, երկրի ներքին գործն է, Մոսկվայի կողմից ավելի խորը գնահատական կտրվի մի փոքր ավելի ուշ: Այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ղրղզստանում մեր դեսպանատունն արդեն մեկնաբանել է. այդ իրադարձությունն, անկասկած, մենք դիտարկում ենք որպես երկրի ներքին գործ», - « Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում ասել է Զախարովան: