Բանակ
Զինծառայող է մահացել
Ձնահյուսի տակ մնալու հետևանքով Գեղարքունիքում պայմանագրային զինծառայող է մահացել, այսօր Վարդենիսում նախընտրական հանրաքավաքի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը, գրում է aysor.am
«Պայմանագրային զինծառայողին, ով երեք օր առաջ մնացել էր ձյան տակ, մահացած են գտել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել զինվորի հիշատակը՝ հայտնելով ցավակցություններ նրա հարազատներին, բարեկամներին։
Նոյեմբերի 27-ին, ժամը 14:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում քաղաքացի Մ. Հ.-ն (1994 թ.) մնացել է ձնահյուսի տակ։