«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

19-ամյա Գոռ Մարտիրոսյանը զոհվել է թշնամու արձակած կրակոցից

19-ամյա Գոռ Մարտիրոսյանը զոհվել է թշնամու արձակած կրակոցից

Դեկտեմբերի 5-ին ժամկետային զինծառայող Գոռ Մարտիրոսյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել՝ հակառակորդի արձակած կրակոցից։ Այս մասին civic.am-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության մոլեռանդության շարժառիթով կատարված սպանությունը։ Քրեական գործի շրջանակներում նշանակվել է դիակի դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություն, սակայն այս փուլում ևս վարույթն իրականացնող մարմինն արդեն հաստատված է համարում, որ Գոռ Մարտիրոսյանը զոհվել է հակառակորդի արձակած կրակոցից։

Նախաքննական մարմնի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել չեզոք գոտում՝ Շուշիի «Նոյան Տապան» կոչվող նախկին հյուրանոցի մոտակայքում, ադրբեջանական դիրքերը հեռվում են եղել։ Տարածքում Գոռը և ընկերը շարժ են նկատել և, ըստ վարույթ իրականացնող մարմնի, Գոռ Մարտիրոսյանն ընկերոջն առաջարկել է վերադառնալ, իսկ ինքը մնացել է, սկսել են կրակել, ինչի հետևանքով Մարտիրոսյանը գլխի հատվածում հրազենային վիրավորում է ստացել։ ՔԿ-ից հայտնեցին, որ Մարտիրոսյանն իր մոտ գտնվող ինքնաձիգից 15 կրակոց է արձակել։ Հակառակորդի կողմից զոհեր չեն եղել, իսկ թե ինչ հեռավորությունից է արձակվել կրակոցը՝ վարույթն իրականացնող մարմնին դեռևս հայտնի չէ։

Հիշեցնենք, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին ժամը 21:20-ի սահմաններում ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում։

Սկզբնաղբյուր