Բանակ
Զինվոր է մահացել
Մահացել է զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը: Facebook սոցիալական կայքի իր էջում այս մասին գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ցավալի լուր. Մահացել է ժամկետային զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը: Հանգամանքները պարզվում են»
Shsamshyan.com-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել այսօր Արմավիրի մարզում:
«Ժամը 13:20-ի սահմաններում հրազենային վնասվածքով մահացած վիճակում Արմավիրի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Հրազդան քաղաքի բնակիչ, 19-ամյա Հայկ Ալավերդյանն է, ով հրազենային վնասվածք է ստացել կզակի մասում»,–գրում է կայքը։
Մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի զինվորական զորավարժարանից և նա ժամկետային զինծառայող էր: