Հասարակություն
Զոհված հերոսի մայրը աղջիկ է ունեցել
Աբովյանի ծննդատանը ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված հերոս, ջրաբերցի Վանիկ Մարգարյանի քույրը՝ Վանեն: Տեղեկությունը ֆեյսբուքի իր էջում հայտնել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը` հրապարակելով փոքրիկի լուսանկարները։
Նոր Գյուղի հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Մարգարյանն էլ նորածնի ու նրա մայրիկի օրհնության կարգ է կատարել:
«Մեր հերոս տղաների կիսատ թողած կյանքի շարունակականությունը նոր ծնվող փոքրիկներն են, և տա Աստված, որ նրանք ապրեն խաղաղ ու հզոր հայրենիքում, իսկ մեր պարտքն է փոքրիկ ուշադրությամբ և հոգատարությամբ կանգնել հերոս տղաների ընտանիքների կողքին: Փա՛ռք բոլոր հերոսներին և հերոսածին մայրերին»,– գրել է Սահակյանը:
Մարզպետը հայտնել է, որ երեխան ծնվել է 3 կգ քաշով, 50 սմ հասակով: