«  Հունիս 2024  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Զորի Բալայանի պատասխանը Արմինե Օհանյանին

Զորի Բալայանի պատասխանը Արմինե Օհանյանին

Այսօրվա իր խմբագրականում Արմինե Օհանյանը գրել է. «Պատմությունն ամեն ինչ իր տեղն է դնում: Իհարկե, որոշ պատմական փաստեր տասնամյակների ընթացքում նաեւ խեղաթյուրվում են, բայց, մեծ հաշվով, մարդկության հիշողությունը ջնջում է անկարեւոր փաստերը` թողնելով հիմնականը: ...  Մեր երկրի ղեկավարներն էլ են հիշվելու նույն չափանիշով` Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, անկախ բոլոր սխալներից, անգամ` ընտրություն կեղծելուց, պատմության մեջ մնալու են որպես հաղթած նախագահներ, իսկ Նիկոլ Փաշինյանը` երկիրը պարտության տարած, հողեր հանձնած եւ հայ ժողովրդին մեծ կորուստներ պատճառած վարչապետ» (Հրապարակ, 29.06.2024): 

Մերժելով հանդերձ պատմության կեղծարարությունը, հարգարժան խմբագրապետը չի զգում, որ հենց ինքն է կեղծում պատմությունը՝ հաղթած նախագահների շարքում ընդգրկելով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի անունները: Այս առիթով ավելորդ չենք համարում մեջբերել Ղարաբաղյան շարժման հիմնադիր Զորի Բալայանի տեսակետը. «Ի դեպ, ես միշտ, այսպես ասած, դեմ եմ եղել Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությանը։ Սակայն, երբ այժմ ինձ հարց են տալիս, ես անկեղծորեն եւ գիտակցաբար պատասխանում եմ. «Լեւոնը խորապես մտել է պատմության մեջ՝ որպես Հայաստանի առաջին նախագահ, որի օրոք են տեղի ունեցել բոլոր հաղթանակները: Իսկ դա հավիտենական իրողություն է» (Зорий Балаян, Я без тебя, как парус без ветров: Стихи сквозь прозу и публицистику, Москва–Степанакерт–Иерусалим, Издательский Дом «Арцах», 2018, стр. 175–176.»):

NewsLine.am