11 տարի առաջ օգոստոսի 1-ին հռչակվեց Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծումը

Քաղաքական 01.08.2019   10:30   517

11 տարի առաջ օգոստոսի 1-ին հռչակվեց Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծումը:

«Մեզ միավորում է սահմանադրական կարգի հաստատման` ազատ, ժողովրդա­վարական, իրավական, բարգավաճ պետության կերտման եւ լիարժեք քաղաքացիական հասարակության ձեւավորման գաղափարը:

Կոնգրեսի մաս կազմող քաղաքական կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները պահպանում են իրենց լիակատար ինքնուրույնությունը եւ անկախ գործունեություն ծավալելու, այդ թվում` ընտրություններին առանձին մասնակցելու իրավունքը»,- ասված էր հռչակագրի մեջ:

2008 թվականի օգոստոսի 1-ին Կոնգրեսն իր խնդիրները ձեւակերպեց այսպես.

  • Անխտիր բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակում
  • Խոսքի, մամուլի, հավաքների ազատության ապահովում
  • Միջազգային փորձագետների նշանակալի մասնակցությամբ մարտի 1-ի ոճրագործության իրապես անկախ հետաքննության իրականացում
  • Առվազն առաջին պայմանի կատարման դեպքում` երկրի ժողովրդավարական զարգացմանն ուղղված բարեփոխումների շուրջ իշխանությունների հետ երկխոսության ծավալում
  • Արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում:

Այս խնդիրները, որոնք կենսական էին մեր երկրի ժողովրդավարության եւ քաղաքական համակարգի առողջացման համար, ըստ էության, ամբողջությամբ իրագործվել են: Կարեւոր չի, թե Կոնգրեսին այն ժամանակ անդամակցող եւ պայքարին հետագայում միացած անձանցից եւ ուժերից ով, երբ եւ ինչ լումա ունեցավ ծրագրի իրականացման գործում. կարեւորն այն է, որ ծրագիրը վերջապես կատարված է: Ի վերջո, դա չէր արվում դափնիների համար (Այս առումով, նույնիսկ ավելի գեղեցիկ եմ համարում այն, որ Հայ Ազգային Կոնգրես կոուսակցությունն այսօր իշխանության մաս չի կազմում եւ կարող է երկրում ընթացող գործընթացներին մոտենալ անդավաճան օբյեկտիվությամբ եւ սթափությամբ):

Շնորհավորում եմ հռչակագրի 11-րդ տարեդարձի եւ հռչակված ծրագիրը կյանքի կոչելու առթիվ: Առանց այդ խնդիրների լուծման երկիրը առաջ չէր շարժվելու:

Ժամանակն է կենտրոնանալ երկրի անվտանգության ամրապնդման եւ զարգացման խնդիրների վրա:

Լևոն Զուրաբյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լևոն Տեր- Պետրոսյան, Լևոն Զուրաբյան, ՀԱԿ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon