Հարութ Ուլոյան. Կեղծիքի իշխանության հերթական դրսևորումն ու էժանագին մանիպուլյացիան

Կեղծիքի իշխանությունը, Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարության կոնտեքստում, պնդում է, թե, իբր, «Տեր-Պետրոսյանն առաջարկում է «Զանգեզուրի միջանցքի» անունը փոխել ու դնել «Զանգեզուրի տրանսպորտային հանգույց»:
Տգիտության հերթական դրսևորո՞ւմ, թե՞ իրենց հատուկ հերթական էժանագին մանիպուլյացիա: Այս հարցն այլևս էական չէ:
Բայց, տվյալ դեպքում, խնդիրն այն է, որ Տեր-Պետրոսյանի կողմից կիրառված «բոնորոշում» բառն այս մարդկանց մոտ դարձել է «անուն» կամ «անվանում»: Ի դժբախտություն այս մարդկանց մոլորյալ կողմնակիցների, հարկ է նշել, որ «բնորոշումն» ու «անվանումը» լրիվ տարբեր հասկացություններ են: Ըստ բառարանի՝ «բնորոշում» նշանակում է «որևէ բանի էությունը բացահայտող բանաձև՝ սահմանում, բնութագրում»:
Այսինքն, Տեր-Պետրոսյանը ոչ թե առաջարկում է «Զանգեզուրի միջանցքի» անունը փոխել ու դնել «Զանգեզուրի տրանսպորտային հանգույց», այլ առաջարկում է «միջանցաքային» ընկալումը փոխել «տրանսպորտային հանգույց» ընկալումով: Տեր-Պետրոսյանն, ըստ այդմ, ընկալման «փոփոխություն» է առաջարկում, ոչ թե անվանման:
Այդ ընկալման փոփոխությունն առաջարկելով, Տեր-Պետրոսյանը խոսում է ոչ թե ներկայիս «անհայտ» պայմաններով ստորագրված հռչակագրից բխող ու քննարկվող իրավիճակի մասին, ինչը թՔՊ-ականները ներկայացնում են որպես իրենց առաջարկած «խաղաղության խաչմերուկ», այլ ներկայացնում է իր պատկերացումները Հայաստանի գլխին կախված խնդրի լուծման վերաբերյալ: Խնդիր, որը փաշինյանական քաղաքականության հետևանքով վերածվել է աշխարհաքաղաքական կռվախնձորի: