«  Հունիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


Տաթև Զորյան. Տրավմատիկ ընտրության մեխանիկան

Տաթև Զորյան. Տրավմատիկ ընտրության մեխանիկան

Քաղաքագիտության մեջ հայտնի և վաղուց ապացուցված օրինաչափություն կա. խորը ճգնաժամի և անվտանգային վախերի մեջ գտնվող հասարակությունները չեն ընտրում ռացիոնալ ծրագրեր և քաղաքական ուժեր։ Նրանք առաջնորդվում են բացառապես հոգեբանական երկու դրդապատճառով՝ ատելությամբ և վախով։

​ՀԱԿ-ի պոտենցիալ ընտրողը՝ մտավորականությունը, կրթված և պետականամետ զանգվածը, տեսնելով ներքաղաքական տոտալ ագրեսիան և երկրի առջև ծառացած խնդիրները, ենթարկվեց «էմոցիոնալ քվեարկության» էֆեկտին։

Նրանց մի մասը, ովքեր կիսում են ՀԱԿ-ի գաղափարները, տեղամասում քվեարկեցին ոչ թե իրենց նախընտրած ուժի` ՀԱԿ-ի օգտին, այլ ձայնը տվեցին խոշոր բևեռներից մեկին՝ զուտ մյուս բևեռի հաղթանակը կանխելու նպատակադրվածությամբ։ Սա քաղաքական ձայնի ստիպողական իներցիա է, որը սպանում է որակյալ ուժերի շանսերը։

​​ՀԱԿ-ը միակ ուժն էր, որն իր քարոզարշավը կառուցեց ճշմարտության և ուժերի իրական հարաբերակցության վրա։ Մենք չխոստացանք ակնթարթային ռազմական հաղթանակներ կամ լուսավոր եվրոպական ապագա։ Սակայն, ընտրական շուկայում հաղթեց պոպուլիզմը. ​ՔՊ-ն վաճառեց կեղծ կայունություն և արևմտյան պատրանքներ, ինչը հանրության մի ստվար զանգվածի համար հոգեբանական հանգստություն ապահովեց։ ​Ընդդիմությունը վաճառեց ագրեսիվ ռևանշիզմ, ինչը բավարարեց կատաղի հակաիշխանական զանգվածի էմոցիոնալ պահանջմունքը։

​ՀԱԿ-ի առաջարկած սառը դիվանագիտությունն ու պետական լրջությունը քաղաքացուց պահանջում են բարձր գիտակցություն, ինչը տոտալ հուսահատության մեջ գտնվող հասարակության շրջանում այս փուլում դեֆիցիտ է։

Սա 2020 թվականի աղետից հետո երկրորդ տրավմատիկ ընտրությունն էր։

Տաթև Զորյան 
ՀԱԿ վարչության