Էրիկ Շամամյան. Հայաթափումից մեկ տարի առաջ (տեսանյութ)
ՀԱՅԱԹԱՓՈւՄԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ
2022 թվականի սեպտեմբերի 22-ին` էթնիկ զտումից մեկ տարի առաջ, Առաջին Նախագահը հանրայինի եթերում միասնականության ձեռք է մեկնում Հայաստանի և Արցախի նախկին և ներկա բոլոր ղեկավարներին: Հասկանալով Արցախի շուրջ զարգացող դեպքերի աղետալիությունը, Տեր-Պետրոսյանը հերթական անգամ փորձեց կանխել այն աղետը, որ տեղի ունեցավ վերջիններիս գործունեության շնորհիվ:
2020թ. սեպտեմբերի 29-ին` պատերազմի երրորդ օրը, երբ քաղաքական դաշը լի էր պատերազմի շարունակականության կոչերով, Հայաստանում առաջինը խոսեց դրա աղետալիության և կանգնեցման անհրաժեշտության մասին Տեր-Պետրոսյանը:
Դրան նախորդած 22 և ավելի տարիների ընթացքում արեց բառացի ամեն ինչ, որպեսզի լուծվի Ղարաբաղի հարցը և չլինի այսօրվա պատկերը: Իզուր չէ, որ զգուշացնում էր 1997-ին` «Խոսքը չի գնում Ղարաբաղը տալու կամ չտալու մասին, խոսքը գնում է Ղարաբաղը հայկական պահելու մասին»:
Այս հարցազրույցից անցել է 4 տարի: Արցախի նախագահները Բաքվի բանտում են, իսկ Արցախում հայ չկա...
Հ.Գ. Մենք չլսեցինք իրեն ոչ 98-ին, ոչ 2008-ին, ոչ 2017-ին, ոչ 2022-ին, ոչ 2023-ին, ոչ 2025-ին, և ցավոք սրտի, նա միշտ ճիշտ դուրս եկավ...


