Անահիտ Օհանյան. Ձեր այս կեղծ բարոյականությունն արդեն զզվանք է առաջացնում
Փորձում եմ փաշինյանի իշխանությունը որևէ կատեգորիայի մեջ տեղավորել, բայց ոչ մի կերպ չի ստացվում։
Շատերն ասում են սա լակոտապետություն է։
Ոչ, սա լակոտապետություն չէ, որովհետև լակոտին բնորոշ են միամտությունը, անփորձությունը, որոնք ժամանակի ընթացքում հասունանում են։ Սրանք լակոտ չեն։ Սրանք շատ հաշվարկված, սառնասիրտ ու ցինիկ ձևով քանդում են պետության հիմքերը։ Սրանք վաղուց արդեն հասունացած գիշատիչներ են։
Շատերն էլ ասում են սա գողապետություն է։
Ոչ, սա նույնիսկ դասական գողապետություն չէ, որովհետև գողն էլ ունի իր գրված ու չգրված օրենքները, իր սահմանները, խոսքի արժեքն ու որոշակի հասկացությունները, որոնցից այն կողմ չի անցնում։ Իսկ սրանք ոչ «պանյատ» ունեն, ոչ խոսքի արժեք, ոչ կարմիր գծեր ու ոչ էլ սրբություն։
Ոստիկանական փեշի տակ թաքնված մի «безотчётник»-ների ոհմակ, որի գոյության ամբողջ փիլիսոփայությունը սեփական խոսքի ու արարքի համար հաշիվ չտալն է։
Ու այսքանից հետո երբ լսում եմ հերթական «էլիտարների» տնքտնքոցը, թե բա «մեզ չի սազում իջնել նիկոլների մակարդակին», արդեն զզվանք է առաջացնում ձեր այս կեղծ բարոյականությունը։
Չես կարող պոռնիկին հաղթել կուսական բարոյականությամբ։
Չես կարող հոգով դավաճանին հաղթել լալահառաչ հայրենասիրությամբ։
Ու չես կարող փողոցային պղծաշրթին վերադաստիարակել գրաբարով կամ ակադեմիական ձևակերպումներով։
Երբ դիմացդ կանգնած է «բեսպրեդելը», քո ինտելիգենտությունը ոչ թե կուլտուրա է, այլ վախկոտություն և հերթական աթոռի հարվածից սեփական ձեռքը փրկելու էժանագին փորձ։
Հայաստանն այսօր փրկության կարիք ունի։ Պետությունն է կործանվում։ Իսկ ձեր մանկապարտեզային նիկոլական «զամաշկեքը» արդեն վաղուց հնացել են:
Որովհետև երբ պետություն այլևս չլինի, ձեր այդքան փայփայած «մեզ չսազող» կեղծ բարեկրթությունը ոչ մեկին պետք չի լինելու։


