«  Հոկտեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Լևոն Զուրաբյան. Ալիևյան ՕՄՈՆը Հայաստանի խորհրդարանում (տեսանյութ)

Լևոն Զուրաբյան. Ալիևյան ՕՄՈՆը Հայաստանի խորհրդարանում (տեսանյութ)

ԱԼԻԵՎՅԱՆ ՕՄՈՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈւՄ

Փաշինյանը`տեսնելով, որ ալիևյան սահմանադրությունը չանցկացնելու հարցում ընդդիմություն անդրդվելի է, տեսնելով , որ զանգվածային ձերբակալությունները, սարքած գործերը ոչ մի ազդեցությունյուն չեն ունենում, որոշել ա կոտրել ընդդիմադիրներին հենց Ազգային Ժողովում ֆիզիկական բիրտ ուժի կիրառմամբ:

Ռուբինյանի կողմից ընդմիջում չհայտարարելը և «Ենի Էրմենիստան» իշխող կուսակցության պատգամավորների կոորդինացված և ակնհայտաբար նախօրոք մշակված գործողությունները ցույց են տալիս, որ մենք գործ ունենք Հայաստանի խորհրդարանում ալիևյան ՕՄՈՆ-ի հատուկ գործողության հետ, որի նպատակն էր ընկճել ընդդիմությանը և ստանալ սահմանադրական հանրաքվեի համար անհրաժեշտ ձայները:

Բայց սրանց գյադայությունը ուղղակի նոր ռեկորդներ  է սահմանում:

Շրջապատված ոստիկանությամբ, ԱԱԾ-ով, քննչական մարմիններով, բոլոր մակարդակների պետական ապարատով, ապօրինաբար օգտագործելով այդ բոլոր պետական մարմինների լծակները ընդդիմախոսներին զանվածաբար կալանավորելու, նրանց դեմ սարքած գործերով հալածանքներ իրականացնելու, իսկ որոշ դեպքերում անգամ արտադատարանական ֆիզիկական հաշվեհարդարներ կատարելու նպատակով, Փաշինյանը իրեն թույլ ա տալիս իջնել գյադայական հակապետական ցինիզմի մակարդակի:

Այ տղա, քեզ պառլամենտում անգամ Արտաշես Գեղամյանն ա քյոթակել, դու սուս փուս կուլ ես տվել: Հիմա փոխանակ դստապարտեիր բռնությունը խորհրդարանում, ախրաննիկների հետևում պատսպարված`հլա մի հատ էլ հիանում ես ժողովրդավարական ազատությունների վրա քո խունվեյբինների գործած հարձակումով:

Տո լավ էլ ուժեղ իրենց պահեցին, հաստատ քեզնից հազարապատիկ:

ՀԱԿ փոխնախագահ
Լևոն Զուրաբյան

Նշենք՝ Փաշինյանը հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի (ծեծկռտուքի) վերաբերյալ հայտարարել է, թե «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության գործողությունները համարժեք են և ճիշտ:
ՀՀ Վարչապետի աթոռին նստածը մասնավորապես ասել է. «Աթոռով է, թե՝ ինչով, համարժեք է ու ճիշտ, ողջունում եմ ՔՊ-ի ձեռնարկած գործողություններն ԱԺ-ում», «Ես գիտեի գոնե ֆիզիկապես են ուժեղ, փաստորեն չէ»։