«  Նոյեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика


Անահիտ Օհանյան. Ոչ թե հիստերիկ քարոզչական հեքիաթներ, այլ սթափ, չոր ու անողոք թվեր...

Անահիտ Օհանյան. Ոչ թե հիստերիկ քարոզչական հեքիաթներ, այլ սթափ, չոր ու անողոք թվեր...

փաշինյանը որքան էլ ցնցումների մեջ ընկնի ու ամբիոններից բղավի, թե  թալանել եք, ոչ մի նախկին թալանի մասին ճիչ չի կարող ծածկել իր կատարած աղետալի հանցագործությունն ու պատմական դավաճանությունը:

Որքան էլ ցնցվի, հենց ինքն է 5000 մատղաշ տղերքի կյանքի գողը: 

Ինքն է Արցախի գողը: 

Ինքն է 120,000 մարդու տան, օջախի ու հայրենիքի գողը: Ու ոչ մի հիստերիկ ելույթ նրան չի ազատելու այդ անջնջելի մեղքից:

Ինքն է նաև մի ողջ չծնված սերնդի ապագայի գողը: Եվ որքան էլ կոկորդ պատռի, թե «խաղաղության դարաշրջան» է բերել, այս արյունոտ իրականությունից փախչել չի կարող:

Եկեք նորից հիշեցնեմ ոչ թե հիստերիկ քարոզչական հեքիաթներ, այլ սթափ, չոր ու անողոք թվեր․

1998–2018 թվականներին ամբողջ 20 տարիների ընթացքում, շփման գծի բոլոր միջադեպերի ու մարտերի հետևանքով Հայաստանն ունեցել է շուրջ 320 զոհ։

նիկոլ  փաշինյանի օրոք ընդամենը 44 օրում, 2020-ի պատերազմում, կորցրինք առնվազն 5000 լույս զինվոր։

Հաշվարկը պարզ է ու սարսափելի:  Նախկին տեմպերով այդքան զոհ ունենալու համար կպահանջվեր մոտ 300 տարի:

300 տարվա ապրող երիտասարդներ, ընտանիք կազմող տղաներ, լույս աշխարհ եկող հազարավոր երեխաներ…: 

Փոխարենը մի ամբողջ ծաղկուն սերունդ գողացավ և   սա վիճակագրություն չէ, սա մեր ժողովրդի գենոֆոնդի ոչնչացումն է: 

Իսկ պատմությունն ու հայ ժողովուրդը հայրենիքի ու կյանքերի գողերին երբեք չեն ների:

Անահիտ Օհանյան