ԵԱՏՄ չորս երկրները հատուկ զեկույց են պատրաստել Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ
ԵԱՏՄ չորս երկրները (Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը) հատուկ զեկույց են պատրաստել Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման վերաբերյալ, որը կներկայացվի միության պետությունների ղեկավարներին։
Ըստ զեկույցի՝ նշված երկրները իրավունք ունեն քննարկելու Հայաստանի անդամակցության կասեցման հարցը։
Զեկույցն անդրադառնում է «Հայաստանի կողմից ձեռնարկված միջոցներին՝ ուղղված Եվրամիությանն անդամակցությանը», ներառում է ԵԱՏՄ և ԵՄ իրավական ռեժիմների համատեղելիության վերլուծություն: Նաև ներկայացված է տեղեկատվություն «իրավական մեխանիզմների մասին, որոնք կոչված են կանխելու ԵՄ-ին անդամակցության Հայաստանի որոշման հետևանքով ծագող ռիսկերը», գնահատականներ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների մասին:
Փաստաթղթում նշվում է, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի հետագա մնալու կարգավիճակը «հարցեր է հարուցում կազմակերպությունում՝ Եվրամիությանն անդամակցության ուղղությամբ Երևանի քայլերի լույսի ներքո»:
Փաստաթղթում ըստ ոլորտների կանխատեսումներ են արված ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության հնարավոր դադարեցման դեպքում, մասնավորապես՝
- երկրի կողմից արտադրվող ապրանքների արտահանումը կնվազի 30-50 տոկոսով,
- ներկրումը կնվազի գրեթե կիսով չափ,
- ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառությունը կնվազի 55.6 տոկոսով,
- երկրի ՀՆԱ-ն կնվազի 15.6 տոկոսով,
- գազի գինը Հայաստանի համար կաճի 69 տոկոսով (հասնելով տարեկան 657,5 միլիոն դոլարի),
- երկրի քաղաքացիների համար աշխատանքային միգրացիայի պայմանները կխստացվեն,
- ԵԱՏՄ երկրներից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը գրեթե կիսով չափ կկրճատվի, և այլն:
Զեկույցը կներկայացվի ԵԱՏՄ պետությունների ղեկավարներին, այդ թվում՝ Փաշինյանին:
Հիշեցնենք՝ Մոսկվան պնդում է, որ Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի՝ ընտրություն կատարելով Եվրոպական և Եվրասիական միությունների միջև: Երևանը հայտարարել է, որ առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամակցելու դիմումի գործընթացը, սակայն այժմ հանրաքվե անելու անհրաժեշտություն չի տեսնում:
Ավելին՝ «Ազատություն»- ում:
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հայտարարությունը, որով կարող են դադարեցնել Հայաստանի անդամակցությունը, կարող է մեր երկիրը կանգնեցնել ապոկալիպտիկ տնտեսական հետևանքների առջև, ինչը բացառապես Նիկոլ Փաշինյանի «անճոռնի ուղեղի արգասիքի» հետևանք է։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:


