Գիտությունից՝ պետություն. Հաղթանակ, որը վերցրին ժողովրդից (ֆիլմ. մաս 2)
Սկիզբը՝ այստեղ
Գիտությունից՝ պետություն. Հաղթանակ, որը վերցրին ժողովրդից (մաս 2)
«Գիտությունից՝ պետություն. քաղաքական դիմանկարի ուրվագծեր» ֆիլմի երկրորդ մասը պատմում է անկախության առաջին տարիների մասին, երբ Հայաստանը միաժամանակ կառուցում էր նոր տնտեսություն, բանակ եւ արտաքին քաղաքականություն։
Ինչպես էր երկիրը պլանային տնտեսությունից անցնում ազատ շուկայի։ Ինչու էր հողի սեփականաշնորհումը կարեւոր թե՛ սովը կանխելու, թե՛ առաջնագծում կռվող զինվորի համար։ Ինչու միջազգային ֆինանսական կառույցները երկար ժամանակ չէին աջակցում Հայաստանին, եւ ինչպես փոխվեց իրավիճակը Վաշինգտոն կատարած այցից հետո։
Ֆիլմը պատմում է նաեւ կամավորական ջոկատներից բանակի ստեղծման, Հատուկ գնդի կազմավորման եւ Ղարաբաղյան հակամարտության հարցում Տեր-Պետրոսյանի որդեգրած դիրքորոշման մասին։ Նա պնդում էր, որ պատերազմը ոչ թե Հայաստանի, այլ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ է։ Այդ քաղաքականությունը բերեց հաղթանակի, բայց իշխանությունը չէր կարող բացահայտ խոսել դրա գնի մասին։ Արդյունքում այդ տարիները հանրային հիշողության մեջ մնացին որպես «ցրտի եւ մթի տարիներ»։
Ֆիլմում խոսում են Հրանտ Բագրատյանը, Բագրատ Ասատրյանը, Աշոտ Ոսկանյանը, Ժիրայր Լիպարիտյանը, Ալեքսան Հակոբյանը, Մանուշակ Պետրոսյանը, Արամ Աբրահամյանը, Արման Գրիգորյանը եւ Լեւոն Զուրաբյանը։
Հեղինակ՝ Տիգրան Պասկեւիչյան
«Ֆակտում» փաստագրական կենտրոն


