«  Հոկտեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Սամվել դպիր Գրիգորյան. ԱԶԱՏԵ՛Ք ԲՌՆԱԶԱՎԹԱԾ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Սամվել դպիր Գրիգորյան. ԱԶԱՏԵ՛Ք ԲՌՆԱԶԱՎԹԱԾ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Լուսանկարը՝ oragir.new-ի

ԱԶԱՏԵ՛Ք ԲՌՆԱԶԱՎԹԱԾ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Այսօր մամուլը հայտնում է, որ դատարանները կարճել են նաև կարգալույծ Ստեփան Ասատրյանի (նախկին տ.Արամ քահանա) և Արամայիս Թախմազյանի (նախկին տ.Թադե քահանա) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի վարույթները՝ վերացնելով նախկինում կիրառված հայցի ապահովման միջոցները (հղումը՝ մեկնաբանությունում)։

Հերթական սթափության կոչն անենք այս երկու խոտորյալ կարգալույծներին։

Ստեփա՛ն, ազատի՛ր Հովհաննավանքը, դադարեցրո՛ւ եկեղեցու նկատմամբ ապօրինի տիրապետումը և վերադարձո՛ւ Մայր Աթոռին պատկանող՝ քո կողմից պահվող գույքը։

Արամայի՛ս, ազատի՛ր Ներքին Բազմաբերդի եկեղեցին, դադարեցրո՛ւ եկեղեցու նկատմամբ ապօրինի տիրապետումը և վերադարձո՛ւ Մայր Աթոռին պատկանող՝ քո կողմից պահվող գույքը։

Դուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականներ։

Ձեր շարունակական անհնազանդությունն ու եկեղեցական կարգի դեմ ըմբոստությունը վաղուց արդեն կանոնական ամենախիստ գնահատականի արժանի են։ Այն, որ Մայր Եկեղեցին մինչ այժմ ձեզ նզովքի չի ենթարկել, ընդունե՛ք որպես ապաշխարության հնարավորություն և եկեղեցական իշխանության ցուցաբերած ներողամտություն։

Գոնե հիմա զղջացե՛ք ձեր ապստամբության, ըմբոստության, անօրենության, հազարավոր մարդկանց գայթակղեցնելու և ոմանց մոլորեցնելով՝ ձեր կողմից կատարված կեղծ խորհրդակատարությունների՝ «Պատարագների» և «մկրտությունների» մեջ ներքաշելու համար։

Դեռ երկար ժամանակ կպահանջվի ձեր սերմանած հոգևոր ավերածության, վանդալիզմի, պառակտման հետևանքները վերացնելու համար։

Հույս ունենանք, որ Արման Սարոյանը վերջապես կսթափվի և կազատի ամիսներ շարունակ իր կողմից բռնազավթած Մասյացոտնի թեմի առաջնորդարանը՝ հարգելով Եկեղեցու կանոնական իշխանության որոշումները։
Հույս ունենանք նաև, որ Օստապ Բենդերի արկածները հիշեցնող թղթապանակը ձեռքին՝ նա այլևս չի շրջի տարբեր ատյանների դատարաններով՝ փորձելով աշխարհիկ դատական գործընթացներով վիճարկել Եկեղեցու ներքին կանոնական որոշումները;

Մի՛ ծանրացրեք առանց այն էլ ծանր ձեր հոգևոր վիճակը։
Սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․․․ 

Սամվել դպիր Գրիգորյան