«  Հոկտեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը

Ստեփան Ասատրյանին (Տ. Արամ քահանա Ասատրյան) և Արամայիս Թախմազյանին (Տ. Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չէ։

Համապատասխան որոշումը կայացրել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավորներ՝ Սիմա Աբովյան և Հովհաննես Մելքոնյան)։

Երկու գործերով էլ դատարանի որոշումները հրապարակվել են մոտ 2 ամիս ուշ։ Դրանք նախատեսված էին հրապարակել 2026թ.-ի օգոստոսին։

Դատարանը կարճել է գործերի վարույթները և վերացրել Ասատրյանի՝ Սուրբ Հովհաննավանքի և Թախմազյանին՝ Թալինի եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնավարումն ապահովելու համար ավելի վաղ կիրառված հայցի ապահովման միջոցները։

Հիշեցնենք՝ Ստեփան Ասատրյանը դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ 2025թ. հոկտեմբերի 21-ի հայրապետական տնօրինությունը և իրեն վերականգնել Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում։

Արամայիս Թախմազյանը, դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ 2025թ. դեկտեմբերի 2-ի հայրապետական տնօրինությունը և իրեն վերականգնել Թալինի տարածաշրջանի հոգևոր հովվի պաշտոնում։

Նշենք, որ երեկ գրեթե նույն հիմնավորումներով կարճվել էր նաև Արման Սարոյանի (Գևորգ եպիսկոպոս Սարոյան) հայցի հիման վրա հարուցված քաղաքացիական գործի վարույթը։ Նա էլ դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ 2026թ. հունվարի 10-ի կարգադրությունը և վերականգնել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։

Հիշեցնենք նաև՝ ըստ Հայ Առաքելական Եկեղեցու կանոնների կարգալույծը հոգևորական է, որը զրկվել է իր քահանայական իշխանությունից և նրան արգելված է ցանկացած եկեղեցական խորհրդի մատուցում՝ մկրտություն, պսակ, հաղորդություն, առավել ևս՝ սուրբ պատարագ։  Ի՞նչ հետևանք ունի, եթե նա մատուցի պատարագ: Կատարած արարքը չի համարվում վավեր՝ ոչ աստվածաբանական, ոչ կանոնական իմաստով։ Նման քայլը դիտվում է որպես համառ հնազանդության խախտում և եկեղեցու բաժանման փորձ, որը կարող է գնահատվել նաև որպես աղանդավորական կամ հակաեկեղեցական գործողություն։

Այսպիսով  կարգալույծ հոգևորականի կողմից, որը զրկվել է իր քահանայական իշխանությունից մատուցած որևէ մկրտություն, պսակ, հաղորդություն, առավել ևս՝ սուրբ պատարագ այլևս որևէ կապ չունի Հայ Առաքելական Եկեղեցու հետ և չի համարվում վավեր՝ ոչ աստվածաբանական, ոչ կանոնական իմաստով։