«  Նոյեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика


Հերթական զոհը բանակում. Հայկ Մովսիսյան. «Մահաբեր ղեկավարը և մահվան նախարարը պետք է հեռանան»

Հերթական զոհը բանակում. Հայկ Մովսիսյան. «Մահաբեր ղեկավարը և մահվան նախարարը պետք է հեռանան»

Հոկտեմբերի 31-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Մահվան նախարար և մահաբեր ղեկավարը իրեմց կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում անգամ չեն կարողանում ապահովվել անվտանգությունը զորամասի ներսում կամ սահմանային ծառայության վայրում:

Երբ խաղաղ պայմաններում զինվոր է զոհվում, դա ոչ միայն  հերթական ցավալի միջադեպն է կամ չոր վիճակագրությունը այլ ողջ  պետական համակարգի խորքային փլուզման, անտարբերության և բանակում տիրող բարոյահոգեբանական ճգնաժամի անմիջական հետևանքը:

Պարո՛ն ոչ բարով նախարար աթոռը, որի վրա նստած եք, չափվում է ոչ թե քաղաքական հայտարարություններով, այլ յուրաքանչյուր զինվորի անվտանգությամբ։

Ամեն մի նման դեպք սպանում է ոչ միայն մեկ երիտասարդի ապագան, այլև հասարակության վերջին հավատը պետության ու բանակի հանդեպ։

Ե՞րբ եք հասկանալու, որ զինվորի կյանքը քաղաքական գին չունի, իսկ ձեր անտարբերությունը ու անգործությունը արդեն հանցավոր է։

Մահաբեր ղեկավարը և մահվան նախարարը պետք է հեռանան.

Ցավակցում եմ հարազատներին:

Հայկ Մովսիսյան